Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

Նույնիսկ տաքսիստ չզանգեց ինձ, ոտքով գնացի ընտրության

Նույնիսկ տաքսիստ չզանգեց ինձ, ոտքով գնացի ընտրության
05.05.2013 | 15:44

Էս ի՜նչ անիրավ աշխարհ է՝ սաղին հասավ, ինձ չհասավ, մեկը կաշառք չի առաջարկում: Հրեն, ասում են` «Բարգավաճն» արդեն Արաբկիրում երեսուն հազարի է հասցրել (Արմեն Մարտրիոսյանի ասած` քսանը էլ չի աշխատում), երկու ժամ է` արդեն երեսուն են բաժանում (բարի օր, պարոն Արսենյան): Լողացնում է, լողացնո՜ւմ ԲՀԿ-ն:
ԲՀԿ-ն շատ գրագետ աշխատեց՝ ասում են ՀՀԿ-ում. դրսում` շենքերում, տներում «լողացնում» է «բեզբոժնո», ներսում` ընտրատեղամասում` իրենց «կամերաներով» նկարում են, որ հա՛մ իրենց չխաբեն, հա՛մ էլ այլոք խաղեր չտան:
Ու սա դեռ օրվա երկրորդ կեսն է:
Իրիկունվա կողմ կարող է հայուր հազարի հասնել:
Բախտի տերը թաղեմ, առավոտ կանուխ գնացի, քվեարկեցի:
Գիտեի՝ ոչ մեկն էլ չի տալու:
Ամենահետաքրքիր էն էր, որ առավոտվա տասն էր, ծառերի տակ թաքնված կանգնած են մի քանի տաքսի. տաքսիստներս, վերլուծաբանների լրջությամբ, ձեռների «ա-չորս» ֆորմատի թղթերը` «սկրեպկայով» ամրացված, գրիչով ջնջում - հանում էին, զանգում, թե` պատրաստվեք, գալիս ենք հիմա էլ ձեզ բերենք:
Այ սենց, նույնիսկ տաքսիստ չզանգեց ինձ, ոտքով գնացի ընտրության:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1983

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ